Friday, April 1, 2011

Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազում է

HayNews.am.31-3-2011- Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այդ երկրում շարունակում են պակասել Թուրքիայի քաղաքացիները: Ինչպես փոխանցում է «Հաբերթյուրքը», 2010 թվականի տվյալներով, Գերմանիայում ապրում է մոտ 1,63 մլն Թուրքիայի քաղաքացի: Այս թիվը 2009 թվականի համեմատ պակասել է 28 600-ով:
Նշվում է նաև, որ վերջին տարիներին գերմանաբնակ Թուրքիայի քաղաքացիների թիվը շարունակաբար նվազում է: Օրինակ, 1998 թվականին Գերմանիայում հաշվվում էր մոտ 2,1 մլն Թուրքիայի քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, Գերմանիայում ապրում է 188 երկրի 6,75 մլն քաղաքացի: Այս ցուցանիշը 2009-ի համեմատ 0,9 տոկոս աճ է գրանցել:
Ամենաշատը Թուրքիայի քաղաքացիներն են, ովքեր Գերմանիայի քաղաքացիություն չունեցողների 24 տոկոսն են կազմում: Թուրքերին հետևում են Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիները` համապատասխան 8 և 6 տոկոսներով:

No comments: