Friday, April 1, 2011

Ադրբեջանցի զինվորի վիրավորվելու պատճառը ադրբեջանցիները թող փնտրեն իրենց բանակում տիրող մթնոլորտում. ԼՂ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած այն լուրը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինվորը։
«Դա ադրբեջանական պրոպագանդայի հերթական ապատեղեկատվությունն է,- ասաց նա և հավելեց:- Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստորաբաժանումները հարգում են հրադադարի ռեժիմը և առաջնային գծի ուղղությամբ որևէ կրակոց չեն արձակել։ Ադրբեջանական զինվորի վիրավորվելու պատճառը թող իրենք փնտրեն իրենց բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտում»:

No comments: