Wednesday, April 13, 2011

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՎՐՈՒԶ ՏՈՆԵԼՈՒ

«Լրագիր» 13-4-2011- «Միջազգային հանրությունը մեր տարածաշրջանի համար նոր ծրագիր է մշակել», ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Նրա կարծիքով, միջազգային հանրությունը, հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գործող ձևաչափով լուծում չի կարող ստանալ, որոշել է Հարավային Կովկասի բոլոր ճանաչված և չճանաչված պետություններին ինչ-որ կերպ ներգրավել Եվրամիության մեջ: Այդ նոր ծրագրով տարածաշրջանի մայրաքաղաքն է դառնալու Թբիլիսին:
Ըստ Կարապետյանի, սրա մասին են վկայում ԵՄ և ԵԽ կոչերը` կապեր հաստատել չճանաչված պետությունների հետ: Այս քայլով վերանում են սահմանները, հետևաբար վերանում են նաև ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը:
Այս ծրագիրը, Արամ Կարապետյանի խոսքով, վտանգներ կարող է պարունակել Հայաստանի համար, քանի որ նման դեպքում 2 միլիոնանոց Հայաստանը կհայտնվի 18 մլն քրդերի, 18 մլն ադրբեջանցիների, այդ թվում Իրանում ապրող, բազմաքանակ թուրքերի և պարսիկենրի միջև, ովքեր կարող են գալ Նովրուզ տոնելու և մնալ:

No comments: