Friday, April 15, 2011

Ադրբեջանցիները պատրաստվում են ԼՂ–ի վերաբերյալ բանաձևի նախագիծը դնել ՆԱՏՕ–ի ԽՎ–ի քննարկմանը

Tert.am. 14-5-2011- ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը դնել միջազգային այդ կառույցի գարնանային նստաշրջանի քննարկմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news.az կայքը՝ վկայակոչելով ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, Միլի մեջլիսի պատգամավոր Մալախատ Իբրահիմգիզիին։
«Մեր պատվիրակությունը ցանկանում է հասնել ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայ–ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման հարցի վերաբերյալ հատուկ քննարկումների անցկացմանը։ Մենք ձգտում ենք հասնել Ադրբեջանի օկուպացված տարածքների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի կողմից կոնկրետ փաստաթղթի ընդունմանը»,–ասել է նա։
ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը տեղի կունենա 2011թ. մայիսի 27–30
–ը՝ Բուլղարիայի Վարնա քաղաքում։

No comments: