Friday, April 15, 2011

Le Monde-ի փորձագետ. Բաքուն թաթը խոթում է դիվանագիտական ասապարեզ

News.am. 15-4-2011- Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հետեւանքները երկու կողմերի համար էլ սոսկալի կլինեն: Համացանցային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ֆրանսիական Le Monde թերթի վերլուծաբան Կայծ Մինասյանը`միաժամանակ նշելով, որ նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն չկա:
«Այն, ինչ լսում են Եվրոպայում, ավելի շատ է պատերազմ հիշեցնում, բայց որի դեպքում ռազմական գործողությունների արդյունքում զոհերի մասին չի հաղորդվում: Տվյալ պահին Բաքուն օգտագործում է պատերազմի սպառնալիքը` իր թաթն ավելի երկարելու դիվանագիտական ասպարեզ, եւ դա նրան հաջողվում է:
Հայաստան` տես անցյալը եւ հետեւություններ արա...», - խորհուրդ է տվել Կայծ Մինասյանը` ավելացնելով, որ Արեւմուտքն այս հարցում մի կողմ քաշվածի կեցվածք է որդեգրել, քանի որ չի ցանկանում բանակցությունների այս փուլում մատնացույց անել մեղավորին, եթե նույնիսկ բոլորը գիտեն, թե նա ով է:

Սակայն, վերլուծաբանի խոսքով, Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները միջնորդներին եւս ձեռնտու չեն: «Մի կողմից նրանք ճնշում են Երեւանին` պնդելով, թե նա պետք է զիջի, քանի որ Բաքուն սպառնում է: Մյուս կողմից նրանք փորձում են Բաքվին ստիպել վերջ դնել սպառնալիքներին, քանի որ Երեւանն սկսում է զայրանալ ու նյարդայնանալ: Երկու դեպքում էլ միջնորդները հասկանում են, որ ավելի հեշտ է ազդել պաշտպանվող կողմի (Հայաստանի), քան հարձակվողի (Ադրբեջանի) վրա», - եզրակացրել է փորձագետը:

No comments: