Tert.am. 1-4-2011- Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրը հրապարակել է մարդկության պատմության մեջ «բեղավոր բռնակալների» ցանկը։
Foreign Policy–ի ցանկում տեղ են զբաղեցրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, Իսպանիայի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոն, Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն և Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը։
Աթաթուրքի վերաբերյալ մեկանաբանության բաժնում Foreign Policy–ն նշում է, որ Թուրքիայի Հնարապետության հիմնադիրը, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում դեռևս երիտասարդ տարիներին ազդվելով Վիլհելմ 2-րդ կայսրից, պահում էր «կայսերական բեղեր»։
«Բեղերը մեծ ժողովրդականություն էին վայելում Օսմանյան կայսրությունում, ինչն արտացոլում էր գերմանական մշակույթի ազդեցությունը։ Սակայն 1923թ. դառնալով Թուրքիայի Հանրապետության առաջնորդ՝ Աթաթուրքը սափրեց իր բեղերը։ Դա խորհրդանշական քայլ էր, որով Մուստաֆա Քեմալն ուզում էր ցույց տալ, որ ժամանակակից Թուրքիայի համար ետևում է թողնում օսմանյան անցյալը»,– գրում է Foreign Policy–ն՝ նշելով, որ «թուրքական բեղերը», այնուամենայնիվ, վերադարձան՝ շնորհիվ Թուքրիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։
«Սակայն Թուրքիայում բեղերն անցյալում չմնացին։ 1970–ական թվականներին դրանք լայն տարածում գտան ձախերի, 1990-ական թվականներին՝ միջին և ցածր խավի ներկայացուցիչների շրջանում։ Իսկ արդեն 2002թ. ի վեր բեղերը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շնորհիվ վերադարձան իշխանության»,– նշում է ամերիկյան ամսագիրը։

No comments:
Post a Comment