Saturday, April 9, 2011

WikiLeaks. Իսրայելն անհանգստացած է Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ

News.am. 8-4-2011- Իսրայելն անհանգստացած է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ։ Այս մասին ասված է WikiLeaks-ի հրապարակած եւ բրիտանական The Guardian-ի կողմից տպագրված ամերիկյան դիվանագիտական գաղտնի հեռագրում։
Հարեւանների հետ Իսրայելի հարաբերությունների վերաբերյալ դիվանագիտական հեռագրում նշված է. «Իսրայելի՝ հարեւանների հետ մանրակրկիտ կերպով կառուցված հարաբերությունները սպառում են իրենց։ Անգամ լավատեսները խոստովանում են, որ Իսրայելը խաղաղ հարաբերությունների մեջ է Եգիպտոսի եւ Հորդանանի վարչակազմերի, բայց ոչ՝ ժողովուրդների հետ։ Այն, որ Միշել Աունը դարձել է «Հըզբոլլահի» լիբիացի կարեւորագույն դաշնակիցը, կարող է լինել Լիբանանի քրիստոնյաների հետ տասնամյակների հարաբերությունների վերջը։ Վերջապես, իսրայելցիներն անհանգստացած են Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ եւ կարծում են, որ Էրդողանն ու Դավութօղլուն Թուրքիային ԵՄ անդամակցությունը մերժելու համար պատժում են Իսրայելին»։

No comments: