Wednesday, May 11, 2011

Իրանում ՀՀ դեսպան. Անցյալ 20 տարիների ընթացքում Իրանը հավատարիմ և ազնիվ է եղել Հայաստանի նկատմամբ

Մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը, պետք է կողմերի միջև ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրվի, ինչն անել Ադրբեջանը մինչ այժմ խուսափում է:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թեհրանի համալսարանում ԼՂ հակամարտությանը նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
«Հանրաքվեն ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհն է, որը կարող է արդարացիորեն լուծել այդ հակամարտությունը: Հանրաքվեն չի հակասում միջազգային իրավունքի նորմերին և այն հիմնված է ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»,-նշել է ՀՀ դեսպանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի միջնորդական առաքելության հարցին, Հայաստանի դեսպանը նշել է. «Իրանը ոչ միայն անտարբեր չի եղել ԼՂ հակամարտության նկատմամբ, այլ միջնորդական դիրքորոշում է ունեցել, ուստի հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդումն ու խորացումը այն ավելի արդյունավետ կդարձնի, սակայն այժմ ընթանում են բանակցություններ և ճիշտ կլինի, որ բանակցությունների ձևաչափը չփոխվի»:
Գրիգոր Առաքելյանը խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` նշել է, որ անցյալ 20 տարիների ընթացքում Իրանը հավատարիմ և ազնիվ է եղել Հայաստանի նկատմամբ և այդ մասին բազմաթիվ փաստաթղթեր են վկայում:

No comments: