ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել ֆուտբոլի խաղի կանոնները 2014 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ, որը տեղի կունենա Բրազիլիայում: Մասնավորապես, նախատեսվում է թույլատրել չորրորդ փոփոխությունը, մեղմացնել խաղից դուրս վիճակի արձանագրումը, ինչպես նաեւ ներդնել դարպասի գրավման ավտոմատ արձանագրման համակարգ:Այդ փոփոխությունների քննարկումը ՖԻՖԱ-ն արդեն սկսել է եւ տեղի է ունեցել այդ նպատակով ստեղծված Task Force Football 2014 կոմիտեի անդրանիկ նիստը, որը նախագահել են Ֆրանց Բեկենբաուերը եւ Պելեն:
Մասնավորապես, խաղից դուրսի առումով առաջարկվում է չարձանագրել այնպիսի վիճակ, երբ հարձակվողն ու պաշտպանը միմյանց շատ մոտ են եւ ֆիզիկական հաղորդակցության մեջ են:
Կոմիտեն նաեւ քննարկել է այն իրավիճակը, երբ տուգանային հրապարակում խախտման համար թիմը 11 մետրանոցով է տուգանվում, կանոն խախտողը ստանում է կարմիր քարտ եւ որակազարկվում հաջորդ խաղի համար: Առաջարկվում է նման դեպքերում մեղմել պատիժը` ֆուտբոլիստին դեղին քարտ ցույց տալ եւ նշանակել 11 մետրանոց: Այսպես ասած եռակի պատիժ` 11 մետրանոց, կարմիր քարտ եւ որակազրկում, առաջարկվում է կիրառել ծայրահեղ դեպքերում: Նաեւ քննարկվել է կարմիր քարտի համար հաջորդ խաղին ավտոմատ որակազրկվելը վերանայելու հարցը:
Նիստին ներկա ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը առանձին անդրադարձել է դարպասի գրավման արձանագրման ավտոմատ համակարգի ներդրման խնդրին: Այն փորձնական կկիրառվի արդեն 2012 թվականին, որպեսզի 2014 թվականի աշխարհի առաջնությանն արդեն ներդրված լինի լիովին:
Բացի այդ, առաջարկվել է մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների մրցաշարերում չնշանակել լրացուցիչ ժամանակ, այլ միանգամից անցնել 11 մետրանոց հարվածների: Իսկ մեծահասակների մրցաշարերում լրացուցիչ ժամանակի ընթացքում թույլատրվելու է նաեւ չորրորդ փոփոխությունը: Եղել է նաեւ այդպիսի առաջարկ: Բոլոր առաջարկների քննարկումը պետք է ավարտվի մինչեւ հունիսի 1-ը, քանի որ ՖԻՖԱ-ի կոնգրեսը այդ օրը որոշում է կայացնելու կանոնների փոփոխության առաջարկների վերաբերյալ:
Կոնգրեսը նաեւ կընտրի ՖԻՖԱ նոր նախագահ, որի թեկնածու են ներկայիս նախագահ Բլատերը եւ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ բեն Համամը:

No comments:
Post a Comment