Wednesday, May 4, 2011

Լիտվայի նախագահը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

«Tert.am», 03.05.2011: Այցով Ադրբեջանում գտնվող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն լրագրողներին տված ասուլիսին, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Այդպիսի հակամարտությունները ցանկացած երկրում ծանր մարդկային կորուստների են հանգեցնում։ Դրանք չափազանց բացասական են անդրադառնում հոգևոր արժեքների, հարաբերությունների, տնտեաության վրա։ Հաղթահարել այդ դժվարությունները չափազանց բարդ է։ Դրա համար ձեզ պետք է համբերություն, բաց մոտեցում և իհարկե խաղաղասեր հարաբերություններ։ Եվրոպան և ամբողջ աշխարհը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս հարցի կարգավորման գործում Լիտվան պատրաստ է իր ուժերի ներածին չափով ձեզ տրամադրել օգնություն որպես ԵԱՀԿ և Եվրամիության անդամ երկիր, ինչպես նաև երկկողմանի ձևաչափով»։

No comments: