Wednesday, May 4, 2011

Քանի՞ մարդ կլինի Երկրի վրա 2015 թվականին

«NEWS.am», 04.05.2011: Փորձագետների կանխատեսումներով` 2011 թվականի դեպտեմբերի 31-ին Երկրագնդի վրա մարդկանց թիվը կհասնի 7 միլիարդի: Այսպիսով, մարդկությունը սահուն կերպով շարժվում է դեպի ռեկորդային թիվը` 10 եւ ավելի միլիարդ: Երկիր մոլորակի վրա ահա այսքան մարդ կլինի այս դարավերջին: Նման տվյալներ են ներկայացված ՄԱԿ-ի նոր` մայիսի 3-ին հրապարակված զեկույցում:
Դրանում նշվում է, որ հարյուրամյակի կեսերին երկրագնդի մարդկությունը թվային համեմատությամբ կլինի շատ ավելի, քան երկու տարի առաջ ներկայացված կանխատեսումներն են:
Այսինքն` 2015 թվականին Երկրի վրա կլինի 9,31 միլիարդ, այլ ոչ թե 9,15 միլիարդ մարդ, ինչպես հաշվակվել էր նախկինում:

No comments: