Wednesday, May 4, 2011

Կրակոցներից պատերազմ չի սկսվում. ՌԱՀՀԿ տնօրեն

«Tert.am», 4.5.2011: Կրակոցներից պատերազմ չի սկսվում։ Պատերազմի որոշումը ռազմի դաշտում չէ, որ կայացվում է, այդ որոշումը գալիս է այլ ոլորտից։ «Կապիտալ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը՝ պատասխանելով Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին:
Ըստ նրա՝ եթե պատերազմ սկսելու որոշումը Ադրբեջանը կարողանար ընդունել միայնակ, հնարավոր է, որ պատերազմը սկսվեր շատ վաղուց։ «Սակայն բոլորը հասկանում են, թե ինչով է սովորաբար ավարտվում այսօր պատերազմը։ Այսօր անգամ ներքին պատերազմներն ընթանում են միջազգային հանրության միջամտությամբ։ Ալիևը սա նույնպես գիտակցում է և գնում է ոչ թե պատերազմ սկսելու, այլ պատերազմի շանտաժի ճանապարհով։ Սահմանագծին տեղի ունեցող զինավարժությունները, հրադադարի խախտման դեպքերը պատերազմի շանտաժ են, որի նպատակն է ահաբեկել, ստիպել հայկական կողմին գնալ զիջումների»,- ասել է նա։

No comments: