Wednesday, May 4, 2011

Ազերիները պահանջում են չսրբացնել Հովհաննես Պողոս II պապին

HayNews.am. 4-5-2011- Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» տխրահռչակ ղեկավար Ագիֆ Նաղին նամակ է գրել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդին: Ինչպես APA գործակալությունն է տեղեկացնում՝ Նաղին իր նամակում հայտնել է իր «անհանգստությունը» ՝ կապված կաթոլիկ եկեղեցու կողմից լուսահոգի Հռոմի Պապ Հովհաննես Պողոսին սրբերի շարքը դասելու որոշման հետ:
Քրիստոնեկան կրոնի «մեծ գիտակ» ազերի գործիչը ասել է, թե քրիստոնեական դոգմաները պահանջում են, որ «սրբանալ պատրաստվող յուրաքանչյուր թեկնածու մաքուր լինի Աստծո և մարդկանց առջև»: Ապա Ագիֆ Նաղին բացել է չակերտները՝ նշելով, որ «Հռոմի Պապ Հովհաննես Պողոսը այդ մարդկանց թվում չի, քանի որ արդար դիրքորոշում չի ունեցել «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի գրավման» և ինչպես ինքն է ասում՝ «Խոջալուի ողբերգության» վերաբերյալ»:
Նշենք, որ Հովհաննես Պողոսին սրբերի շարքը դասելու որոշումը ազերի գործչին սթրեսի առիթ է տվել այն պատճառով, որ վերջինս 1992 թվականին արցախյան հերոսամարտի ժամանակ հայկական կողմին գրել է, որ նրանց է ուղարկում Աստծո կողմից իրեն տրված ուժը, իսկ 2002-ին Բաքվում հայտարարել, որ չի կարող չհպարտանալ հայերի համբերատարության և փոխըմբռնման համար:

No comments: