Wednesday, May 4, 2011

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան ավելի բաց երկիր կդառնա

«Aysor.am», 04.05.2011: Ավստրիայում պետական այցով գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Եվրամիությունը իրական շահ կունենա, եթե աջակցի Թուրքիայի անդամակցությանը միությանը:
Ելույթ ունենալով ավտրիա-թուրքական ֆորումի շրջանակներում` նա նշել է, որ Թուրքիայի տնտեսությունն արագ զարգանում է, և շուտով երկիրը կմտնի աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակի մեջ:
Գյուլը նաև հավելել է, որ Թուրքիան ավելի բաց երկիր կդառնա, սակայն դրա համար գործընթաց է հարկավոր: Այս մաիսն հաղորդում է Սինխուա գործակալությունը:

No comments: