Wednesday, May 4, 2011

2010 թվականին աշխարհում 102 լրագրող է սպանվել

«Report.am», 03/05/2011: 2010 թվականին աշխարհում 102 լրագրող է սպանվել, որը 8-ով պակաս է 2009 թվականի զոհերից: Այդ մասին նշվում է Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցում: Լրագրողական գործունեության համար ամենավտանգավոր տարածաշրջան է շարունակում մնալ Ասիան, որտեղ 40 լրագրող է սպանվել: Եվս 32-ը սպանվել են Լատինական Ամերիկայում, 15-ը` աֆրիկյան երկրներում, 8-ը` Մերձավոր Արեւելքում: Եվրոպայում 2010 թվականին 7 լրագրող է սպանվել: ԶԼՄ-ների համար ամենավտանգավոր երկիրը շարունակում է մնալ Պակիստանը, որտեղ անցած տարի 16 լրագրող է սպանվել: Երկրորդ եւ երրորդ տեղերում Մեքսիկան եւ Հոնդուրասն են:

No comments: