Wednesday, May 4, 2011

Նոր քաղաքական միավորումներ

«Panorama.am», 04.05.2011: «Հրապարակի» տեղեկություններով` քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, եւ շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու գրեթե շանսեր չունեն: Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ թերթի` նման ծրագիր է մշակվում «Ժառանգություն»-ում: Վերջինս նպատակ ունի ներգրավել ՀԱԿ-ից ու ԼՏՊ-ից հիասթափված զանգվածներին:

No comments: