Tert.am. 10-5-2011- Եթե նախկինի պես Վրաստանում իշխանության ղեկին լիներ Շևարնադձեն, Հայաստանում՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևը, ապա Անդրկովկասը կապրեր խաղաղության և կայունության մեջ։ Այս մասին, վրացական Ghn.ge կայքի հաղորդմամբ, Vesti.az–ի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։«.... Գիտեք, Անդրկովկասում երեք լուրջ ղեկավարներ կային, որոնք կարող էին վերահսկել իրադրությունը երկրում՝ Ալիևը, Դեմիրճյանը և Շևարդնաձեն։ Մենք սերտորեն համագործակցում էինք։ Եթե մենք երեքով լինեինք երկրների ղեկավարները, որևէ հակասություն չէր առաջանա։ Սակայն Դեմիրճիյանը սպանվեց Հայաստանի խորհրդարանում՝ ահաբեկիչների կողմից։ Շատ ցավում եմ։ Եթե Դեմիրճյանը կենդանի լիներ, և Հեյդար Ալիևը մեզ հետ լիներ, Ղարաբաղի և Աբխազիայի հարցերը վաղուց իրենց լուծումը կգտնեին։ Հենց այդպես»,– հայտարարել է Շևարդնաձեն։
Վրաստանի նախկին նախագահը նաև նշել է, որ կայունության համար պետք է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Մենք այնպիսի հզոր հարևան ունենք, ինչպիսին որ Ռուսաստանն է։ Հարաբերությունները նրա հետ աստիճանաբար կարգավորվում են։ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել։
Դա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում կարևոր պայման է։ Նույնը կարելի էասել նաև Աբխազիայի վերաբերյալ։ Եթե Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններում ապրենք, ապա կլուծվի աբխազական հարցը։ Ես հավատում եմ դրան»,– ասել է Վրաստանի նախկին նախագահը։

No comments:
Post a Comment