Նույնիսկ ամենամակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում վերջին ժամանակների ամենահրատապ եւ ամենահաճախ քննարկվող հարցը շարունակում է մնալ ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը: Պետք է նշել, որ իրականում երկխոսության թեման վաղուց է սկսել արծարծվել: Դեռ 2008թ. մայիսի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում առաջին անգամ պաշտոնապես հնչեցրեց երկխոսության գնալու հնարավորության գաղափարը[1]: Իսկ 2008 թվականի հունիսի 20-ին` Մարտի 1-ից հետո տեղի ունեցած առաջին հանրահավաքի ժամանակ, Տեր-Պետրոսյանը նշեց, որ եթե ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները, «դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ երկխոսության իշխանությունների հետ»:
Այդ նույն հանրահավաքի ժամանակ հնչեցին նաեւ երկխոսության էության մասին շարժման պատկերացումները: Ըստ շարժման առաջնորդի, երկխոսությունը կարող է լինել միայն «քաղաքական պայմանների խաղի կանոնները համաձայնեցնելու շուրջ, այսինքն, պարզ ասած, դեմոկրատիայի շուրջ»[2]:
Մինչ խնդրի վերաբերյալ հետագա զարգացումների ներկայացումը կարեւոր ենք համարում հակիրճ անդրադառնալ «երկխոսություն» կոչվածի վերլուծությանը: Նշենք նաեւ, որ վերլուծելու ենք «քաղաքական երկխոսություն» հասկացությունը, քանի որ մեզ հետաքրքրում է երկխոսության հատկապես այդ տեսակը:
Ըստ էության, «քաղաքական երկխոսությունը» քաղաքական սուբյեկտների միջեւ տեսակետների, գնահատականների, հայացքների հրապարակային փոխանակումն է: Հիմնականում գոյություն ունի քաղաքական երկխոսության երկու տեսակ` պոլեմիկա եւ դիսկուսիա: Առաջինը որեւէ քաղաքական խնդրի շուրջ հակադիր տեսակետների կտրուկ, ակնհայտ բախումն է, իսկ երկրորդը` մտքերի փոխանակություն, քննարկման ընթացքում քաղաքական համաձայնության, կոնսենսուսի գալու հիմքի փնտրտուք[3]:
Պետք է նշել, որ առնվազն հեռակա երկխոսություն՝ պոլեմիկայի տեսքով, ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ տեղի է ունեցել ի սկզբանե: Հանրահավաքների, մամլո ասուլիսների ժամանակ եւ այլ առիթներով ՀԱԿ-ը պարբերաբար դիմել է իշխանություններին, վերջիններս էլ նույն ճանապարհով՝ ՀԱԿ-ին:
Երկխոսության թեման նոր թափ ստացավ, երբ ՀԱԿ-ը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ առաջադրեց 15 պահանջ, ապա մարտի 17-ին դրանցից առանձնացրեց երեքը եւ նշեց, որ երկխոսությունը կկայանա այդ 3-ի կատարման դեպքում: ՀԱԿ-ը նաեւ հայտարարեց, որ պահանջների չկատարման դեպքում հասարակության եւ իշխանության միջեւ կլինի վերջնական ջրբաժան, ինչը կստիպի Կոնգրեսին քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնել իշխանափոխության:
Հարկ է նշել, որ մինչեւ ՀԱԿ-ի կողմից նշված ժամկետը՝ ապրիլի 28-ը, իշխանությունները, փաստորեն, բավարարեցին Կոնգրեսի երկու պահանջները՝ արտոնելով Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը եւ նախագահի մակարդակով հայտարարելով, որ նորից պետք է հետաքննվեն Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունները: Իսկ հանրահավաքից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշեց, որ «այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններ… Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»:
Տեր-Պետրոսյանն իր հերթին արձանագրեց, որ կատարվել են իրենց երկու պահանջները եւ, մեջբերելով Ս. Սարգսյանի ապրիլի 27-ի հայտարարությունը, նշեց, որ բովանդակային առումով կատարվել է նաեւ երրորդը, քանի որ, ըստ նրա, իշխանությունները հավաստիացրել են, որ մայիս ամսին բաց են թողնելու բոլոր քաղբանտարկյալներին: Ի դեպ, ՀԱԿ առաջնորդը նախընտրեց չքննադատել Սարգսյանի կողմից հնչեցված որեւէ խոսք` չնայած վերջինիս ելույթում կային ՀԱԿ-ի համար անընդունելի մի շարք գնահատականներ[4]:
Մայիսի 3-ին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը lragir.am-ին տված հարցազրույցում, ի մասնավորի, նշեց. «Եթե մենք մտնում ենք երկխոսության մեջ, երկու կողմերն էլ նշանակելու են իրենց պատվիրակներին, եւ նրանք սկսելու են լրջագույն խոսակցություն ընտրությունների ժամկետների ու դրանց արդարության ապահովման վերաբերյալ»:
Այն բանից հետո, երբ անակնկալ կերպով այցելեց Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց, որ «վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում»: Նա նաեւ նշեց. «Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն»: Այսինքն` կարող ենք եզրակացնել, որ այսօր, ըստ ՀԱԿ-ի, չկա քաղաքական ճգնաժամ եւ կա հասարակություն-իշխանություն երկխոսություն:
Հոդվածում մենք արդեն նշել ենք, որ Համաժողովրդական շարժում-իշխանություն հեռակա երկխոսություն՝ պոլեմիկայի ձեւով եղել է ի սկզբանե, ուստի այստեղ հարց է առաջանում` վերջին շրջանում ի՞նչ երկխոսություն է տեղի ունեցել, որի մասին նշում է ՀԱԿ ղեկավարը, արդյո՞ք խոսքը երկխոսության ձեւի տրանսֆորմացիայի մասին է, միգուցե հեռակա երկխոսությունը դարձել է անմիջական եւ ընթանում է դիսկուսիայի տեսքով: Եթե այդպես է, դա հասարակությանը հայտնի չէ, իսկ եթե ոչ՝ ապա կարող ենք արձանագրել, որ ի սկզբանե գոյություն ունեցող երկխոսությունը շարունակվում է, ուղղակի որոշակիորեն փոխվել է ընդդիմության նկատմամբ իշխանությունների դիրքորոշումը:
Պետք է նաեւ նշել, որ ինչպես Զուրաբյանը, այնպես էլ Տեր-Պետրոսյանը իրենց վերոնշյալ հարցազրույցներում օգտագործել են «երկխոսություն» եզրը, եւ քանի որ առաջինը ժխտում է դրա առկայությունը, իսկ երկրորդը` հաստատում, նշանակում է, որ կամ այստեղ կա բովանդակային հակասություն (ֆորմալ հակասությունն ակնհայտ է), կամ էլ բանախոսները «երկխոսություն» եզրի մեջ տարբեր իմաստ են դնում: Ի դեպ, հիմնվելով սոցիալական ցանցերում եւ մամուլում տեղ գտած քննարկումների վրա, հարկ է նշել, որ վերոնշյալը բազմաթիվ հարցեր է առաջացրել հասարակության մի ստվար զանգվածի շրջանում:
Իշխանություններն ունեն երկխոսության սեփական պատկերացումները: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնապես հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների թեմայով երկխոսություն չի կարող լինել[5]: Սա նշանակում է, որ եթե վաղը, ընդդիմադիրների ազատ արձակումից հետո, ՀԱԿ-ը ցանկանա իշխանությունների հետ բանակցել արտահերթ ընտրությունների կազմակերպման ու անցկացման ժամկետի շուրջ, իշխանությունները չեն համաձայնվելու:
ՀԱԿ-ի հետ երկխոսության հարցը իշխանությունները հասկանում են որպես նրա հետ համագործակցություն: Համագործակցելու ցանկության մասին ակնարկ կար Սերժ Սարգսյանի ապրիլի 27-ի խոսքում: Համագործակցության անհրաժեշտության մասին է խոսվում Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի` Սերժ Սարգսյանին հասցեագրված դիմումում[6], որտեղ նա խնդրում է «ներում շնորհել ներկայում ազատազրկման մեջ գտնվող 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին»: Համագործակցություն բառը երեք անգամ կրկնվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մայիսի 9-ի խոսքում. «Յուրաքանչյուր համագործակցություն ես ողջունում եմ։ Տեսնում եմ եւ իրենք էլ (ՀԱԿ-ը) են հայտարարում, որ այդ համագործակցության անհրաժեշտությունը կա։ Յուրաքանչյուր համագործակցություն, իմ կարծիքով, ժողովրդի շահերից է բխում[7]»:
Հասկանալի է, որ համագործակցությունը (իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը միայն ժողովրդավարական վարչակարգին բնորոշ երեւույթ է) չի կարող վարչակարգի փոփոխության շուրջ լինել: Ինչպե՞ս կարող են վարչակարգի գլուխ կանգնածները այն քանդելու խնդրի շուրջ համագործակցել ընդդիմության հետ: Ուրեմն, եթե ՀԱԿ-ը ցանկանում է կազմաքանդել «ավազակապետությունը», ապա բնական է, որ պետք է հրաժարվի համագործակցության իշխանությունների` դեռեւս անուղղակի առաջարկից:
Ուրեմն` եթե իշխանությունները չեն համաձայնելու բանակցել ՀԱԿ-ի կողմից առաջարկվող օրակարգով, ապա կամ շարունակվելու է հեռակա երկխոսությունը՝ պոլեմիկայի ձեւով, կամ ՀԱԿ-ը` որպես բանակցությունների առարկա, պետք է այլ հարց առաջ քաշի կամ էլ, եթե ՀԱԿ-ը հավատարիմ է մնում իր նպատակներին, ապա կամ պետք է ճնշում գործադրելով փորձի ստիպել իշխանություններին` փոխել իր դիրքորոշումը եւ համաձայնել բանակցել ազատ, արդար ու թափանցիկ ժողովրդավարական սկզբունքներով անցկացվելիք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ, կամ էլ ուղղակի ճնշում գործադրելով` փորձի հեռացնել ներկայիս վարչախումբը: Ամեն դեպքում հարկ ենք համարում նշել, որ ժողովրդավարական քաղաքական վարչակարգը հաստատվում է իրավական պետություն ստեղծելու վերաբերյալ հանրային պայմանագիր կնքելով եւ ոչ ժողովրդավարական վարչակարգը ապամոնտաժելով:
Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
[1] «Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն»։ Տես՝ http://www.levonpresident.am/?catID=20&contID=305

No comments:
Post a Comment