Wednesday, May 4, 2011

Արտահերթի մասին երկխոսություն չի լինի

«Panorama.am», 04.05.2011: Այս մասին «Առավոտ»-ին ասել է Գալուստ Սահակյանը. «Դա չի կարող լինել, քանի որ արտահերթը հասարակական պահանջ չէ»: Նա նաեւ նկատել է տվել, որ իշխանությունները ոչ թե ՀԱԿ-ի պահանջներն են կատարում, այլ` իրենց գործը: «Երկխոսության թեման, չգիտես ինչու, ոմանք դարձրել են փիլիսոփայական կատեգորիա, որն անհասկանալի է…քաղաքականության մեջ ընդունելի չեն ոչ փակ եւ ոչ էլ կիսաբաց դռները, մեր դռները միշտ էլ բաց են եղել»:

Խոսելով ընտրազանգվածի` ՀԱԿ-ից հեռանալու թեմայի մասին` Գ. Սահակյանն ասել է, որ ընտրազանգվածն իրենցից հեռանում է, որովհետեւ «մեր ժողովուրդը կոշտ տրամաբանության ժողովուրդ չէ, քաղաքականացված չէ: Իրենց շուրջն էին մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով էին այդտեղ հայտնվել` կամ վիրավորված էին իրենց սոցիալական վիճակից, կամ իրավունքների ոտնահարման հարցերում խնդիրներ ունեին»: Ըստ Գ. Սահակյանի, սա էր պատճառը, որ ՀԱԿ-ին չէին միացել մտավորական խմբեր. «Իսկ երկրի խնդիրներն առաջին հերթին զգալի են դարձնում մտավորականները»:

No comments: