Thursday, May 12, 2011

Թուրք իրավապաշտպանները Սևակի սպանության հարցով դատի են տալիս Գլխավոր շտաբին

Մարդու իրավունքների միությունը պատրաստվում է դատի տալ այդ երկրի բանակի գլխավոր շտաբին` ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի մահվան հանգամանքները կոծկելու և տեղի ունեցածն իբրև «պատահականություն» և «դժբախտ պատահար» որակելու համար:
«Թուրք զինվորականները միանգամից փորձեցին շեղել հասարակության ուշադրությունը, ինչի պատճառով էլ իրենք վստահություն չեն ներշնչում»,-ասել են միության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել էր այս տարվա ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը: Վերջինիս սպանել էր թուրք ազգայնական Քըվանչ Աղաօղլուն:

No comments: