PanARMENIAN.Net – 11-5-2011- Ստամբուլում պայմանագրեր են կնքվել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին: Պայմանագիրը նախատեսում է Բաքվի մասնակցությունը MODERN տիպի հրացանների արտադրության ու 105 մմ տրամաչափի թնդանոթների արտադրությանը, որոնք արտադրվում են թուրքական ձեռնարկություններում:Եվս մեկ պայմանագիր է կնքվել թուրքական MKEK կազմակերպության ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև երկու երկրների համագործակցության մասին 120 մմ տրամաչափի ականանետների արտադրության ոլորտում, հայտնում է «ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
No comments:
Post a Comment