Wednesday, May 4, 2011

Դինքին սպանել է Թուրքիայի հետախուզությու՞նը

«HayNews.am», 04.05.2011: Մահից մեկ շաբաթ առաջ «Ագօս» թերթի խմբագիր խմբագիր Հրանտ Դինքն իր «Ինչու՞ ես դարձա» թիրախ հոդվածում գրել է, որ 2004 թ-ի իր` թուրք առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենի` հայկական արմատներ ունենալու մասին հրապարակումից հետո, իրեն կանչել են Ստամբուլի նահանգապետարան, որտեղ և փոխնահանգապետ Էրոլ Գյունգորն ու երկու անծանոթներ սկսել են սպառնալիքներ տեղալ: Հետագայում պարզվել է, որ անծանոթները Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) պաշտոնյաներ են: Այստեղ Դինքին պարզորոշ հասկացրել են, որ «եթե գրածներին ուշադրություն չդարձնի», ապա «լավ չի լինի»: Այս փաստն էլ հայտնվել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի ուշադրության կենտրոնում, որն էլ երկրի վարչապետ Էրդողանից պահանջել է իրավունք տալ հետաքննություն սկսել MIT-ի աշխատակիցների հանդեպ: Վերջինս էլ, ըստ թուրքական մամուլի, տվել է այդ հնարավորությունը:

No comments: