Wednesday, May 4, 2011

Երեւանում կմեկնարկի «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովը

«NEWS.am», 04.05.2011: Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մայիսի 4-ին կմեկնարկի «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովը: Այն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ` պաշտպանության նախարարության աջակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները, գիտնականներ, բուհերի ռեկտորներ եւ դասախոսներ, պատմական միջավայրի եւ պատմամշակութային ժառանգության պահպանման կենտրոնների մասնագետներ:

No comments: