Tuesday, May 3, 2011

Ռ.Մելքոնյան. «Արձանի ապամոնտաժմամբ ապամոնտաժվեցին շփման բոլոր եզրերը»

Diplomat.am. 2-5-2011- «Հայ-թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժումը հայ-թուրքական հարաբերութունների ներկա վիճակի խորհրդանիշն է»,-նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ արձանի ապամոնտաժմանը զուգահեռ ապամոնտաժվում են շփման բոլոր եզրերը, որոնք կային հայ-թուրքական հարաբերություններում:

«Այդ արձանը քչերին էր հայտնի: Այդ արձանի շուրջ աղմուկ բարձրացավ Թուրքիայի վարչապետի սկանդալային հայտարարությունից հետո: Հունիսին Թուրքիայիում կլինեն խորհրդարանական ընտրություններ, և Էրդողանի այս մոտեցումը ուղղված է Կարսում բնակվող ադրբեջանցիների ազգայնական կրքերին հագուրդ տալուն և այդպիսով ավելացնելու իշխող կուսակցության քվեները»,- ասել է թուրքագետը:

No comments: