Wednesday, May 4, 2011

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԹՈՒՐՔ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Lragir.am», 02.05.2011: Մայիսի 5-ին, ժամը 17:00-ին, ՆՓԱԿ-ում (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն) բացվելու է թուրք լուսանկարի Աթթիլա Դուրաքի անհատական, բազմածավալ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի խորագիրն է` «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ»: Էբրուն թղթի մարմարապատման թուրքերեն արտահայտությունն է, որով թուղթը գունազարդվում եւ գործածվում է որպես գրքերի ներքին շապիկ եւ քալիգրաֆիայի ֆոն:

Սկսելով Էբրու ծրագիրը` Աթթիլա Դուրաքը երկու նպատակ է ունեցել`ճանաչել Անատոլիայի մշակութային հարստությունը և նպաստել, որպեսզի տարբերությունների պատճառով իրար որպես «ուրիշ» ընկալող մարդիկ սկսեն իսկապես տեսնել իրար, եւ նրանց էթնիկ ինքնություններից անկախ ստեղծվի այնպիսի հարթակ, որի վրա հնարավոր լինի ստեղծել երկխոսություն:

Էբրու նախագծի շրջանակներում տպագրվել է «Էբրու` Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» գիրքը, որը մինչ օրս թարգմանվել է երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Հայաստանում բացվելիք ցուցահանդեսի շրջանակներում Էբրու գրքի տեքստերը թարգմանվել են հայերեն և գրքի հետ միասին ներկայացվելու են ցուցահանդեսում:

No comments: