Wednesday, May 4, 2011

Սփյուռք ունեցող երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Երեւանում

«NEWS.am», 04.05.2011: Երեւանում մայիսի 26-27-ին կկազմակերպվի «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողով: Այդ նպատակով կառավարությունը Սփյուռքի նախարարությանը կհատկացնի 10 մլն դրամ, որի վերաբերյալ որոշումն ընդգրկվել է մայիսի 5-ի կառավարության նիստի օրակարգ:
Սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն`աշխարհի շուրջ 50 պետություն ունի սփյուռք եւ սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման պետական մարմին: Այդ մարմինները մինչեւ այժմ համատեղ որեւէ հավաք կամ խորհրդակցություն չեն անցկացրել, չնայած, որ սփյուռքի հիմնախնդիրները շատ տեղերում նույնն են:
Համաժողովը հնարավորություն կտա Սփյուռք ունեցող երկրներին փորձի փոխանակում կատարել, չի բացառվում, որ Սփյուռքի վերաբերյալ միջազգային փաստաթուղթ մշակվի, քանի որ մինչ այժմ նման փաստաթուղթ գոյություն չունի:

No comments: