News.am. 12-5-2011- Լոս-Անջելեսի ոստիկանությունը բացահայտել է Գլենդելի Լա Կրեսենտայի Ֆութհիլլ (210) մայրուղու վրա տեղի ունեցած սպանությունը: Գլենդելի բնակչուհի, 33-ամյա Ադրինե Արզումանյանին սպանել, ապա դուրս էին նետել մեքենայից:Պարզվել է, որ մարդասպանը նրա զարմիկն է` 27-ամյա Արամ Սարուխանյանը, ում կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լոս-Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռոսսոնն ավելի վաղ հայտնել էր, որ մարդասպանը կապ ունի սպանվածի հետ: Ադրինե Արզումանյանի մարդասպանը սպանությունից հետո ուղղվել էր Գլենդելի ուղղությամբ, սակայն կանգ էր առել Մաունթին-սթրիթի մոտ: Նա եւս հրազենային վնասվածք էր ստացել, եւ ոստիկանները հայտնաբերելուց հետո նրան տեղափոխել էին Փասադենայի Huntington Memorial Hospital: Ոստիկանները չեն բացառում, որ նա փորձել է ինքնասպան լինել:
Սարուխանյանը, ով Տուխունգա քաղաքի բնակիչ է, հիվանդանոցում գտնվում էր իրավապահների հսկողության տակ, իսկ բուժվելուց անմիջապես հետո կալանավորվել է: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը` սպանության դրդապատճառները պարզելու համար:
Լուսանկարը` Glendale News Press-ի

No comments:
Post a Comment