Monday, June 13, 2011

Հունիսի 13–ին հայաթափվել են Շահումյանն ու Գետաշենը

7Or.am. 13-6-2011- 1992 թվականի հունիսի 13-ին Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերի հայ բնակիչները զենքի ուժով տեղահանվեցին ու լքեցին հայրենիքը։
Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը հայկական, միատարր բնակչությամբ բնակեցված տարածք էր, որը մինչև վերջ պայքարել է իր հայրենիքը պաշտպանելու համար: Շահումյանի շրջանում հայերը թողեցին 11, Գետաշենի ենթաշրջանում՝ 7 հայկական գյուղեր։
Հունիսի 13–ը հիշատակվում է որպես Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայաթափման օր։

No comments: