Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք` բանավիճային ակումբի մասնակիցներս, ԼՂՀ ԱԺ անդամներ, ԼՂՀ հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԼՂՀ բուհերի պրոֆեսորա-ուսանողական կազմեր, ղարաբաղյան պատերազմի վետերաններ, փախստականներ ու լրագրողներ, քննարկելով ԵԱՀԿ պաշտոնական կայքերում հրապարակված եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում հնչած Հիմնարար սկզբունքները եւ համանախագահների կողմից առաջարկվող տարրերը, անհրաժեշտ ենք համարում հայտարարել.
- հիմնարար սկզբունքներն ու դրանց կից տարրերը, որոնք առաջարկվում է ընդունել Կազանում, անընդունելի են եւ արմատապես հակասում են ԼՂՀ ազգային շահերին,
- ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի մարդու հիմնարար իրավունքների, ազատ ընտրության եւ խաղաղ զարգացման վրա,
- միջնորդների կողմից առաջարկվող լուծումը հիմնված է հայկական կողմի զիջումների վրա եւ չի կարող ապահովել երկարաժամկետ խաղաղություն, հղի է աղետալի հետեւանքներով ողջ տարածաշրջանի համար եւ սպատնում է միջազգային անվտանգությանը,
Ելնելով դրանից, մենք կոչ ենք անում Հայաստանի նախագահին` չտրվել պաշտոնական Բաքվի շանտաժին եւ հրաժարվել միջնորդների առաջարկած ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքներից եւ դրանց կից տարրերից, ինչպես նաեւ խնդրի կարգավորման հնացած ու վտանգավոր մոտեցումներից:
Դիմում ենք ԼՂՀ ղեկավարությանը` հետեւողականորեն պաշտպանել ԼՂՀ քաղաքացիների հռչակված դիրքորոշումը եւ օգտագործել բոլոր հասանելի միջոցները` կանխարգելելու համար Հայաստանի կողմից նման կարգավորման ընդունումը:
Հանդիպման մասնակիցները Հայաստանի, ԼՂՀ-ի քաղաքացիներին եւ Սփյուռքին համախմբման եւ վճռականության կոչ են անում` հայ ժողովրդին եւ հայոց պետականությանն ուղղված սպառնալիքներին եւ մարտահրավերներին արդյունավետորեն հակազդելու համար, ում կողմից էլ այն լինի»:

No comments:
Post a Comment