Friday, June 24, 2011

Թուրքիան լավա՞շ է մատակարարում Քադդաֆիի զորքերին

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության Լիբիայի թղթակից Ջեյմս Բայսը հայտարարել է, որ գնդապետ Մուամմար Քադդաֆիի հավատարիմ ուժերի հենակայաններ թուրքական լավաշ է մատակարարվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Բայսն այս հայտարարությունից հետո որոշ մանրամասներ և լուսանկարներ է հրապարակել «Թվիթերի» իր էջում: Մասնավորապես, լրագրողը նշում է, որ հենակայաններում հայտնաբերված լավաշի վրա որպես արտադրության տարեթիվ նշված է 2011-ի մարտը:
Արևմտյան տերությունները Լիբիայում ռազմական գործողությունը սկսել են մարտի 19-ին, իսկ ՄԱԿ-ը Լիբիայի վերաբերյալ բանաձևն ընդունել էր փետրվարի վերջին:
Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետները նշել են, որ եթե պարզվի` լավաշները Թուրքիայից են արտահանվել, ապա դա նշանակում է, որ Թուրքիան խախտել է ՄԱԿ-ի բանաձևը:

No comments: