HayNews.am. 7-6-2011- Միացյալ Նահանգները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` Կազանում նախատեսված հանդիպումից առաջընթաց է ակնկալում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Բրայզան ընդգծել է, որ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների Դովիլում ունեցած հայտարարությունով հստակ ընդգծվել է վերջիններիս դիրքորոշումը:
«Հույս ունեմ, որ Կազանի հանդիպման ժամանակ հենց այդ հայտարարությունն իբրև հիմք կընդունվի` բանակցային գործընթցի շարունակման համար»,-ասել է դիվանագետը:
No comments:
Post a Comment