Tuesday, June 7, 2011

Սարգսյանն ու “բարբարոսները”

«Լրագիր» 7-6-2011- ընտրության հարց քննարկելուց, ապա Կոնգրեսին մնում է կամ պարտադրել արտահերթ ընտրություն, կամ քննարկել հերթական ընտրության հարցը:
Սակայն կոնգրեսը որոշել է սպասել, մինչեւ որ կարձագանքի Սերժ Սարգսյանը: Իհարկե դժվար է կարծել, թե ասենք Գալուստ Սահակյանը կարող էր ինքն իրեն արձագանքել, առանց համոզված լինելու, որ Սերժ Սարգսյանը միանգամայն համաձայն է իր արձագանքի բովանդակությանը, կամ առանց Սերժ Սարգսյանից հենց թույլտվություն կամ հանձնարարություն ստանալու: Բայց մի բան է, երբ Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կամ որեւէ այլ ՀՀԿ-ականի շուրթերով է արձագանքում, մեկ այլ բան` երբ նա ինքն է արձագանքի անմիջական հնչեցնողը:
Ի վերջո, նորություն չէ, որ Սերժ Սարգսյանը վարում է այսպես ասած ՀՀԿ հիմնական զանգվածից տարբերվելու քաղաքականություն: Դեռեւս 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը նա այդ զանգածին մի կողմ էր հրել եւ միայնակ էր տանում նախընտրական քարոզչությունը: Նույնն արեց նաեւ 2008-ի նախագահի ընտրությանը, թույլ չտալով, որ իր կողքին ՀՀԿ դեմք երեւա: Հիմա էլ այդ խնդիրը Սերժ Սարգսյանի համար մնում է արդիական: Նա պետք է ցույց տա, որ ինքն ավելի լավն է, ավելի հանդուրժող, առաջադեմ, քան ՀՀԿ հիմնական զանգվածը, որպեսզի թե այդ ֆոնին, թե նաեւ առաջիկա խորհրդարանի ընտրությանն այդ հիմնական զանգվածին փոխելով կարողանա զգալիորեն լրացնել իր հանրային լեգիտիմության դեֆիցիտի գոնե մի մասը:

Սերժ Սարգսյանն այդպիսով կարող է նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, թե ահա ինչ ծանր է իր` հանդուրժողության կրողի վիճակը, այս անհանդուրժող իշխանական համակարգում, թե ինչպես է նա այդ անհանդուրժող, բարբարոս մտածողության կրողներին մի կերպ սանձում եւ ստիպում երկխոսություն իրականացնել ընդդիմության հետ:

Ահա այդ մարտավարական նկատառումից ելնելով էլ Սերժ Սարգսյանը կարող էր այսպես ասած անհանդուրժողության ազդակներ կամ հանձնարարություններ տալ իր կուսակիցներին, որոնք Կոնգրեսին այսպես ասած “գրողի ծոցը” կուղարկեն, տուն-տունիկի համար կմեղադրեն, եւ այլն: Բայց մեկ էլ կելնի Սերժ Սարգսյանը, մի որեւէ խորհրդակցություն կամ ճեպազրույց կանցկացնի եւ կհայտարարի, որ ահա այսպիսի մի բան է մտածել` ասենք կազմել աշխատանքային մի խումբ, որը ընդդիմության հետ կքննարկի ասենք համազգային կամ համապետական օրակարգի ձեւավորման խնդիր:

Այնպես որ, Կոնգրեսը կարծես թե ունի սպասելու հիմքեր, առավել եւս, որ երեւի թե անլուրջ կլիներ ներկայիս բարդ եւ պատասխանատու խաղում ասենք Գալուստ Սահակյանի հայտարարությունները չսպասելու հիմք դարձնելը:

Ամբողջ հարցն այստեղ շարունակում է մնալ այն, թե ինչքան պետք է սպասի հասարակությունը, մինչեւ որ տեսնի երկխոսության շոշափելի արդյունք իր կյանքում տեղի ունեցող որակական համակարգային փոփոխությունների տեսքով: Եվ այդ հարցն ամենակարեւոր ու առանցքային հարցն է, քանի որ թերեւս Կոնգրեսի ղեկավարությունն էլ քաջ գիտակցում է, որ ինչքան այդ արդյունքն ուշանա, այդքան կարող է թուլանալ Կոնգրեսի դիրքը իշխանության դիմաց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: