Friday, June 24, 2011

Ադրբեջանի նախագահը ժամանել է Կազան

News.am. 25-6-2011- Ադրբեջանի պատվիրակությունը` այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ հունիսի 23-ին ժամանել է ՌԴ Թաթարստանի մայրաքաղաք Կազան: Այս մասին հաղորդում է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Կազան» միջազգային օդանավակայանում Ալիեւին դիմավորել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, այլ պաշտոնատար անձինք:
Կազան այցելության շրջանակում Ադրբեջանի պատվիրակությունը կայցելի մի շարք արդյունաբերական օբյեկտներ, ինչպես նաեւ սպորտային ենթակառուցվածքներ, որոնք կառուցվել են 2013-ին կայանալիք ամառային ունիվերսիադայի նախաշեմին: Բացի այդ, ադրբեջանցի հյուրերը կայցելեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի IT-ի պարկը:
Այսօր` հունիսի 24-ին Կազան կժամանի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ներկա կլինի ՌԴ նախագահի մրցանակի արդեն ավանդական դարձած ձիարշավին:
Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որտեղ կքննարկվի ԼՂ խնդիրը:

No comments: