Քլինթոնը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիան պետք է անհապաղ հետ քաշի Թուրքիայի սահմանի մերձակայքում տեղակայած իր զորքերը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է, որ սիրիական զորքերի առկայությունը տրածաշրջանում էլ ավելի կվատթարացնի ստեղծված իրավիճակը, ինչն էլ իր հերթին հնարավոր է հանգեցնի սահմանային բախումների։
«Սիրիան անհապաղ պետք է վերջ դնի հարձակումներին և սադրանքներին»,– ասել է Քլինթոնը՝ նշելով, որ իրենք ստեղծված իրավիճակը քննարկում են թուրքական կողմի հետ։
Նշենք, որ թուրք–սիրիական սահմանին լարվածությունն աստիճանաբար մեծանում է։ Երեկ սիրիացի զինվորներն իջեցրել էին թուրք–սիրիական սահմանին՝ սիրիական կողմում տեղադրված Թուրքիայի դրոշը։ Ներկա պահին սիրիացի զինվորները Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում իրականացնում են հատուկ գործողություն ընդդիմադիր ուժերի դեմ, ինչի պատճառով թուրք զինվորներն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։
No comments:
Post a Comment