Monday, June 13, 2011

Իրանը փորձարկել է սեփական արտադրության հրթիռները

Tert.am. 13-6-2011- Իրանում փորձարկվել է իրանական արտադրության հակաօդային պաշտպանության երկու հրթիռ։ Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը, հրթիռները հաջողությամբ «հասել են իրենց նշանակետին»։
Իրանցի գեներալ Ֆարզադ Իսմայիլին ասել է, որ «Մերսադ» և «Շահին» հրթիռները ստեղծվել են Իրանի պաշտպանական արդյունաբերության ուժերի կողմից, և այս պահին այդ հրթիռներն արդեն Իրանի Հակաօդային պաշտանության ստորաբաժանումներում են։ Նա, սակայն, չի հայտնել հրթիռների փորձարկման վայրը և ժամը, ինչպես նաև դրանց կոնկրետ պարամետրերը։
Իսկ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Մերսադը» միջին հեռավարության հակաօդային հրթիռ է, որի թռիչքի հեռվությունը 150 կմ է։ Իսկ «Շահին» հրթիռի վերաբերյալ որևէ պարամետր չի հաղորդվում։

No comments: