Saturday, June 25, 2011

Ահմադինեժադ. Ահաբեկչության հիմքում ընկած է որշակի շրջանակների ձգտումը՝ իրենց գերիշխանությունը փաթաթել այլոց վզին

Tert.am.25-6-2011- Ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է միավորել համաշխարհային հանրության ջանքերը, Թեհրանում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ իր ելույթում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
Նրա խոսքով, ահաբեկչությունը «համընդհանուր անհանգստություն է առաջացնում» եւ «սպառնալիքի տակ դնում բոլոր ազգությունների անվտանգությունը»։ Այդ հայտարարության հիմքում, նշել է Իրանի նախագահը, ընկած է որշակի շրջանակների ձգտումը՝ իրենց գերիշխանությունը փաթաթել այլոց վզին։
«Աշխարհն առանց ահաբկչության» խորագրով միջազգային կոնֆերանսը Թեհրանում մեկնարկել է հունիսի 25-ին։ Դրա մասնակցում են 60 երկրների պատվիրակություններ եւ 20 միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներ։
Հայաստանը կոնֆերանսին ներկայացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Հայկական պատվիրակության կազմում են էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Արմեն Մովսիսյանը, նրա տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք։

No comments: