Saturday, June 25, 2011

Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին

«Ազատություն Ռադիոկայան» 25-6-2011- Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հայտարարություն է տարածել՝ ամփոփելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ափսոսանք է հայտնել, որ Կազանում սկզբունքային հարցերի շուրջ փոխզիջում ձեռբ չբերվեց:
«Պատճառն այն է, որ Հայաստանը Ադրբեջանից մեծ զիջումներ պահանջեց՝ փորձելով վնասել բանակցային գործընթացը, որը սկսվել է յոթ տարի առաջ»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
«Հանդիպմանը քննարկվել են խնդրահարույց հարցերը, որոնք խոչընդոտ են հանդիսանում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Նախագահները որոշել են շարունակել ընդհանուր կետեր գտնելու փորձերը՝ մերձեցնելու համար դիրքորոշումները», - ասել է նա:

No comments: