Tuesday, June 7, 2011

Ռուս գեներալ. Ռուսաստանը կմիջամտի պատերազմի դեպքում

Eurasianet.org կայքի հոդվածագիր Ջոշուա Կուցերան (Joshua Kucera) գրում է, որ ռուս բարձրաստիճան գեներալներից մեկը՝ Անդրեյ Տրետյակը, որը ՌԴ ՊՆ օպերատիվ շտաբի պետն է, ռազմական փորձագետների հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները և Ռուսաստանի պլանները: Ըստ հոդվածագրի՝ բավական իրատեսական է թվում, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում Ռուսաստանը միջամտի հօգուտ Հայաստանի:
Գեներալը չի համաձայնել քննարկման մասնակիցներից մեկի դիտարկմանը, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ ժանգոտում են և հստակ հայտարարել է, որ Ռուսաստանը կկատարի իր խոստումներն այդ երկրի նկատմամբ:
Ղարաբաղի վերաբերյալ մի քննարկման ժամանակ գեներալ Տրետյակը համաձայնել է քննարկման մասնակիցներից մեկի դիտարկմանը, որ այս տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը մեծ է, սակայն նշել է, որ այն գնալով նվազում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:
Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը չմիջամտեց Ղրղըզստանի կոնֆլիկտին և դա փորձություն էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար, Տրետյակն ասել է, որ դա բոլորովին այլ իրադրություն էր: Գեներալը նշել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռացումից հետո անվտանգության վակուում կառաջանա Կենտրոնական Ասիայում, և ՀԱՊԿ երկրները կարող են լրացնել այն:

No comments: