Tuesday, June 7, 2011

Է. Մամեդյարով. Համանախագահները տարածաշրջան են եկել հին առաջարկներով

Panorama.am. 7-6-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են եկել ոչ թե նոր, այլ հին առաջարկներով:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով, Բաքվից հետո, համանախագահները մտադիր են այցելել Լեռնային Ղարաբաղ, այնուհետև Հայաստան:
ԱԳ նախարարը նշել է, թե «ճանապարհային քարտեզի» որոշ հարցեր դեռևս շարունակում են բաց մնալ: Դրանց վրա աշխատանքը շարունակվելու է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, հետո` Կազանում նախագահների հանդիպումների ընթացքում:
«Կա վեց սկզբունք, որոնք որոշվել են Կանադայում կայացած «Մեծ Ութնյակի» հանդիպման ժամանակ: Դրանց հիման վրա էլ մենք շարունակում ենք աշխատանքը», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

No comments: