«Մոսկվայում կայացած նախարարների հանդիպումից հետո մենք ասել էինք, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ, և եթե այս դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել»,- այսօր Երևանում Շվեդիայի արտգործնախարարԿառլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հնարավոր է՝ փաստաթուղթ ստորագրվի:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ինչ վերաբերում է Արցախի նախագահի հայտարարությանը՝ գործընթացին ԼՂ մասնակցության մասին, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. «Ես լիովին համամիտ եմ նախագահ Բակո Սահակյանի ասածին, անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Իսկ երկրորդ փուլը նախատեսում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, իսկ այդ բանակցություններին, միանշանակ, Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի: Մեր համար հիմնաքարը խաղաղ կարգավորման այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է տերը իր ճակատագրի»:
Նախարարը նշեց, որ առաջին փուլը կարելի է եզրափակված համարել և հնարավորություն ունենալ անցնել երկրորդ փուլին, երբ որ ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև Ղարաբաղը իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին խոսելիս՝ Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանին հիշեցրեց դովիլյան հայտարարությունը, որում հստակ ասվում է՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, իսկ հակառակը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, նախարար Նալբանդյանը նշեց, որ դրանք սխալ մեկնաբանություններ են: «Դուք գիտեք այն վեց դրույթները, որոնք հրապարակվել էին նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի կողմից լ՛Աքվիլայում և Մուսկոկայում, և այդ վեց դրույթների մեջ կա նաև խաղաղապահ օպերացիա Ղարաբաղի շուրջ, բայց այս խնդիրը երբևէ վերջին այս երեք տարիների ընթացքում չի քննարկվել: Եվ տարօրինակ է հիմա մեկնաբանել, թե ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եթե չի քննարկվել այդ հարցը»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

No comments:
Post a Comment