«Լրագիր» 6-6-2011- Մի քանի օր առաջ համացանցում տեղադրվեց տեսանյութ, որում պատկերված է 2009 թ. հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Թեհրան-Երևան չվերթի Տու-154 ինքնաթիռի կործանման դրվագներ: Ինքնաթիռը կործանվել էր թռիչքի մեկնարկից 16 րոպե անց: Օդանավը վայր էր ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա՝ Ղազվին քաղաքի շրջակայքում: Ինքնաթիռում եղել է 153 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա և անձնակազմի 15 անդամ: 153 ուղևորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին:
Սակայն, այլ աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ տեսանյութում պատկերվածը ոչ թե Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռն է, այլ իրանական ռազմական Իլ ինքնաթիռ, որը կործանվել է նույն տարում, զորավարժությունների ժամանակ: Ի դեպ, կադրերը նկարահանված են մեկ այլ ռազմական ինքնաթիռից:
Հետաքրքիր է, որ 2009 թվականի այս կադրերը համացանցում հայտնվեցին Իրանի նախագահի Հայաստան նախատեսված եւ հետաձգված այցից առաջ: Հիշեցնենք, որ հետաձգումը հայկական կողմը բացատրեց “փոխադարձ համաձայնությամբ, իսկ իրանական կողմը` “հայկական կողմը չէր հասցրել նախապատրաստել փաստաթղթերը”:

No comments:
Post a Comment