«Լրագիր» 6-6-2011- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱԿ պատվիրակությունը կազմվել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումից հետո հրավիրված ՀԱԿ արտահերթ նիստից հետո:
Հմայակ Հովհաննիսյանը հարց է ուղղել իր հետ բանավիճող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանին՝ արդյոք Մարի Յովանովիչի կողմից իշխանության պատվիրակություն կազմելու հանձնարարական է տվել: Մինասյանը բացառել է նման բան: Հովհաննիսյանը նշել է, որ այս ամենը անկասկած տեղի է ունենում միջազգային կենտրոնների ազդեցությամբ:
Երկխոսությունը մի շարք առումներով է ձեռնտու Արևմուտքին, ասել է Հովհաննիսյանը: Նախ դա հնարավորություն է հայ-թուրքական գործընթացը վերսկսելու համար, ինչպես նաև արագացնելու Ղարաբաղի կարգավորման գործընթացը:
'Արևմուտքը ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը կարողանա պատասխանատվություն կիսել ընդդիմության հետ', ասել է նա:
Քաղաքագետի խոսքով, ՀԱԿ-ն ունի իր սցենարը: ՀԱԿ-ը ցանկանում է կլոր սեղանի ֆորմատ, ինչպես ժամանակին եղել է Լեհաստանում: ՀԱԿ-ը կփորձի ՀՀԿ վերնախավի ձեռքին գտնվող իշխանությունը սահեցնել կլոր սեղան:

No comments:
Post a Comment