Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 10-ից 15-ը կայցելի Վրաստան, որտեղ կհանդիպի Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իլյա 2-րդի հետ։
Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը վրացական «Փիրվելի» գործակալությանը հայտնել է, որ այցի շրջանակում կքննարկվեն հայ և վրաց եկեղեցիների փոխհարաբերությունների հարցերը։ Նախատեսվում է, որ Գարեգին Բ-ն կայցելի Ջավախք և հանդիպում կունենա տեղի հայության հետ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կքննարկվեն «վիճելի» եկեղեցիների և Վրաստանում հայ առաքելական եկեղեցիներին իրավական կարգավիճակ տալու հետ կապված խնդիրները, վրաց եկեղեցու ներկայացուցիչը ասել է, թե առայժմ դա հայտնի չէ։
«Ինչ վերաբերում է եկեղեցիներին իրավական կարգավիճակ տալուն, դա պետության առանձնաշնորհն է։ Վրաստանի պատրիարքությունը դեմ չէ, որպեսզի հայկական, ինչպես նաև կաթոլիկ և հրեական համայնքները Վրաստանում ունենան կարգավիճակ»,- ասել է նա։
Այս այցը կլինի վերջին 100 տարվա ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին այցը Ջավախք։ Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան բազմիցս հետաձգվել է Իլյա 2-րդի վատառողջության պատճառաբանությամբ:

No comments:
Post a Comment