Tuesday, June 7, 2011

Դովիլյան հայտարարությունը կարող է նպաստել «ինչ-ինչ դրական քայլերի». Բաքու

News.am. 7-6-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող են դրական քայլեր ձեռնարկվել, կարծում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
«Հաշվի առնելով հայտարարությունը, որն ընդունվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Դովիլում կայացած հանդիպմանը, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կարող են ինչ-ինչ դրական քայլեր ձեռնարկվել»,- լրագրողներին ասել է Մամեդովը:
Նրա խոսքով, «հիմնական հարցը, որ պահանջում են համանախագահներն ու միջազգային հանրությունը, տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությունն է»:
«Մենք նաեւ ցանկանում ենք, որ սկսվի առանձին շրջանների ազատումը, փախստականների վերաբնակեցումը: Հայաստանը պետք է տղամարդկություն ունենա իր վերաբերմունքը հայտնի այդ գործընթացին», ասել է Մամեդովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Դովիլում G8 գագաթաժողովի շրջանակներում հայտարարություն էին ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` կոչ անելով երկու երկրների նախագահներին քաղաքական կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա:

No comments: