Saturday, June 25, 2011

Սաբինա Ֆրեյզերը հիասթափված է Կազանում երեք նախագահների հանդիպման արդյունքներից

PanARMENIAN.Net - 25 հունիսի 2011 - Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադևրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները հիասթափեցնում են, բայց դեռ առկա են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հույսեր, կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը: «Ավելի լավ կլիներ, եթե ամփոփիչ հայտարարությունում խոսվեր հիմնարար սկզբունքների շուրջ փոխըմբռնման հանգելու մասին, բայց դրանում խոսվում է միայն մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- ասել է Ֆրեյզերը:
Միաժամանակ Ֆրեյզերը նշել է, որ հավատում է հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու հնարավորությանը, որոնք, նրա կարծիքով, իրենցից ներկայացնում են մինչ այժմ հակամարտության կողմերին ներկայացված լավագույն առաջարկը:
Ֆրեյզերի խոսքերով, որպեսզի հիմնարար սկզբունքները ստորագրվեն, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պետք է համոզված լինեն, որ դա ներկա պահին լավագույն առաջարկն է: Ֆրեյզերը հույս է հայտնել, որ նախագահները Երևան և Բաքու վերադառնալուց հետո կսկսեն բնակչության հետ համապատասխան աշխատանքը:

No comments: