Saturday, June 25, 2011

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում շարունակել ջանքերը ԼՂ կարգավորման ուղղությամբ

Tert.am.25-6-2011- ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը կոչ է արել շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու ջանքերը՝ անդրադառնալով Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը:
«Ես ողջունում եմ կողմերի ջանքերը փոխհամաձայնության հասնելու մի շարք հարցերում, որոնց լուծումը պայմաններ կստեղծի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար»,- ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ ասել է Աժուբալիսը:
Աժուբալիսը կարևորել է հրադադարի ռեժիմի ամրապնդումը և կոչ է արել ամրապնդել փոխադարձ վստահությունը՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, ինչը քննարկվել է մարտին Հայաստան և Ադրբեջան կատարած նրա այցի ընթացքում:

No comments: