Tuesday, June 14, 2011

Դամասկոսում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Tert.am.13-6-2011- Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոտ 2000 կողմնակիցներ հարձակվել են Դամասկոսում թուրքական դեսպանատան վրա։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցրել ցուցարարների ամբոխը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի կառավարական ուժերի գործողություններն անմարդկային էր որակել։
Սիրիայում ժողովրդական հուզումների բռնկումից ի վեր՝ մոտ 4000 մարդ լքել է երկիրը։

No comments: