Friday, June 24, 2011

Ադրբեջանը հույս ունի Կազանում հաշտվել Հայաստանի հետ

Panorama.am. 24-6-2011- Ադրբեջանի սփյուռքի նախագահ Զիաֆաթ Հասիլովը գտնում է, որ Կազանը կօգնի կարգավորել ԼՂ կոնֆլիկտը: Այս մասին գրում է prokazan.ru լրատվական կայքը:
Ադրբեջանցին հավատում է երկու երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման հնարավորությանը:
«Կոնֆլիկտի լուծումը հնարավոր է միայն այնպիսի մեծ պետության միջնորդությամբ, ինչպիսին է Ռուսաստանը», - կարծում է, Զիյաֆաթ Հասիլովը:
«Դժվար կլինի պայմանավորվել, բայց եթե երկու կողմերն էլ ջանքեր գործադրեն, ամեն ինչ կստացվի: Մենք` հասարակ քաղաքացիներս, հայերի հետ հանգիստ շփվում ենք»,- ավելացրել է նա:

No comments: