Thursday, July 7, 2011

Լավրով. Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը հավատարիմ է մնում դովիլյան հայտարարությանը

News.am. 7-7-2011-Ընդունված վերջին փաստաթղթերը ոչ միայն հաստատում են ղարաբաղյան հակամատության խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելը, այլ նաեւ ներառում են լարվածության նվազեցման, վստահության ամրապնդման եւ ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծում միջադեպերի կանխման մասին պայմանավորվածություններ։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 6-ին իր հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը հավատարիմ է մնում այս տարվա մայիսին ընդունված դովիլյան հայտարարությանը՝ արված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից։
Նա ավելացրել է, որ օրերս շփման գծում կայացել է հերթական մոնիտորինգը։ Առաքելության զեկույցը վկայում է միջադեպերի թվաքանակի կրճատման մասին։
Նշենք, որ Ռուսաստանի,ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին Դովիլում՝ G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Պետությունների ղեկավարները, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էին արել քաղաքական կամք դրսեւորել եւ Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ավարտել Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքները։

No comments: