Բայց խնդիրն այն է, որ գոնե քաղաքակրթական ցենզի առումով մենք ականատես ենք լինում երկու հոգեւոր առաջնորդների պարզապես շրջադարձային տարբերության, եւ կարելի է ասել, որ դրսեւորվում է հայոց Հովվապետի պարզապես տղայականությունը: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու էր Իլյան հետո խոսել Գարեգին Երկրորդի անփորձության մասին:
Իրականում, սակայն, դա ոչ միայն Գարեգին երկրորդի, այլ ընդհանրապես հայ ժողովրդի, հայկական հասարակության, հայկական պետականության անփորձության դրսեւորումն է: Եվ անփորձությունն այստեղ մեղմացված տերմինաբանություն է, քանի որ ըստ էության դա իրականում գլոբալ անպատրաստություն է` անպատրաստություն միջազգային հարաբերությունների, ազգամիջյան հարաբերությունների, միջմշակութային հարաբերությունների, միջեկեղեցական հարաբերությունների:
Այս ամենում փորձառություն, այսինքն` պատրաստություն ձեռք բերելու փոխարեն, մեր հոգեւոր եւ աշխարհիկ էլիտան մտածում է նորանոր բիզնեսներ, նորանոր լծակներ, նորանոր շքեղություններ ձեռք բերելու մասին, իսկ ով փորձում է բացատրել, որ մենք այդպես պետությունն ենք կորցնում, պետական կեցվածքն ու անունն ենք կորցնում, պետության հեղինակությունն ու ապագան ենք կորցնում, նրան հռչակում են օտարի ջրաղացին ջուր լցնող»,-գրում է թերթի վերլուծաբանը:
No comments:
Post a Comment